Քաղ.ևսոց հինունքներ

Ուսումնականգրականություն

  1. Կրավչենկո Ա. Ի. — Սոցիոլոգիա
  2. Կյուրեղյան Է. Ա.   – Կիրառական սոցիոլոգիա
  3. Մանուկյան Գ.Մ.- Սոցիալական կանխատեսման հիմունքներ
  4. Шестак  О.И. — Социология
  5. Ուսումնական ձեռնարկ, Մ. Շարոյան, Երևան 2013
Advertisements
Без рубрики

Բանգլադեշը 100 սովորողի աչքերով․Բանգլադեշի ուրիշները

Լուսանկարչական նախագծիս նպատակն էր գտնել Բանգլադեշի տարածքում ապրող այնպիսի մարդկանց, որոնք այլ ենթամշակույթի կրողներ են։ Այդ պատճառով նախագիծս անվանել եմ ՝ ուրիշները, քանի որ այդ մարդկանց թիվը խիստ քիչ է։

Без рубрики

Նուբարաշենի աղբանոցի լուծումը

Եթե ես կարողանաի ստեղծեի աղբանոցի համար մի գործարան, որը կվերամշակի ամբողջ աղբը: Հետո ես կփերձեի այդ աղբը դարձնել պիտանի, օրինակ ՝ պոլիեթիլային տոպրակնետը վերամշակելուց հետո կարող են պատրաստել շորեր, կամ պլաստմասը կվերակշակեի և նա ձեռք կբերեր << երկրորդ կյանք >> և նորից պիտանի կլիներ, իսկ իմ գործարանը չէր աղտոտի օդը իր թափոններով և այլն, քանզի վառելիքի փոխարեն օգտագործվելու էր հենց այդ աղբը, որից նաև կարելի է ստանալ օգտակար գազեր և հանածոններ:

Без рубрики, Մայրենի

Հայոց Լեզու Ֆլեշմոբյան առաջադրանք

1. Քանի՞ սխալ կա նախադասության մեջ:
«Պատանեկան խանդավառությամբ օրական երեք անգամ կաշեկազմ գրքով հունարեն էր սովորում»:

2.Համապատասխանեցրու հայկական առածների սկիզբն ու ավարտը։

ա. աղոթքն իր տեղը 1. թուրն իր տեղը
բ. զուռնեն էնտեղ փչիր 2. որտեղ լսող կա

գ. հացը տաշտիցդ վերցրու 3. ընկերը գյուղիցդ

դ. տերովին տերն է տարել 4. անտերին՝ գելը

ե. ալյուրը մենք մաղեցինք 5. փախլավան ուրիշը կերավ

3․ա) Ո՞րն է հոգաբարձու բառի առաջին արմատը : Հոգ

բ) Մարդ և տիկին գոյականներից ո՞րը հոգնակիի կազմության զուգաձևություն ունի: տիկին

գ) Ի՞նչ հնչյունափոխություն կա ստրջացում բառում: ե-ը

դ) Վարկաբեկել և վարքուբարք բառերից ո՞րի երկու արմատն էլ համանուն ունեն: վարկաբեկել

4 . Ուղղել սխալները․

1. Մարդկանց նայում էր ակնոցի տակից քննախույզ հայացքով:

2. «Մեր լեզուն մեր խոսքն է »։

3. — Իմ լավ բարեկամին քեզ մոտ կուղարկեմ, -խոստացավ ընկերս:

4. — Ձեր անդունդներով եկեք չափվեք:

5․ Նա հասկացողություն անգամ չուներ, թե ինչի շուրջ են բանավիճում ներկաները:

Без рубрики, Էկոլոգիա

Լոռու մարզի պատմամշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի բերդի փլատակները։ Հայտնի են Օձունի վանքը, Սուրբ Հովհաննես վանքը Արդվիում, որտեղ գտնվում է Հովհաննես 3-րդ Օձնեցի կաթողիկոսի գերեզմանը,Ախթալայի եկեղեցին և ամրոցը, Հոռոմայրի եկեղեցին, Դորբանտավանքը, Կուրթանի Սուրբ Աստվածածին եկեղեցին,Հնեվանքը, Սուրբ Հովհաննես ուխտատեղին, Քոբայրի եկեղեցին, Ալավերդու միջնադարյան կամուրջը և այլն։

Սանահինի վանքային համալիր

միջնադարյան հոգևոր, մշակութային և գիտակրթական նշանավոր կենտրոն Մեծ Հայքի Գուգարքնահանգի Տաշիրք գավառում, այժմ՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասում (նախկինՍանահին գյուղ), Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա:

Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին, նաև՝ սան-հին, հին կաթսա:

Ճարտարապետություն

Սանահինի վանքի ճարտարապետական համալիրը ձևավորվել է շուրջ երեք հարյուրամյակի ընթացքում. յուրաքանչյուր նոր շինություն կառուցվել է նախորդների գործառնական դերը, զբաղեցրած տեղն ու ոճական հատկանիշները հաշվի առնելով: Համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց գավիթներով, ճեմարանը, Սուրբ Գրիգոր մատուռը, գրատունը, զանգակատունը, Սուրբ Հակոբ եկեղեցին, Սուրբ Հարություն մատուռը, Կյուրիկյանների, Զաքարյանների և Արղության-Երկայնաբազուկների տոհմական դամբարանները:

Կառույցների հիմնական շինանյութը տեղական բաց մոխրագույն սրբատաշ բազալտն է, որն օգտագործվել է նաև տանիքների ծածկասալերի համար: Ճարտարապետական ձևերը և հարդարանքը, ընդհանուր առմամբ, պարզ են և մոնումենտալ՝ պատերի հարթ մակերեսների վրա քիվերի, դռների և պատուհանների շրջակալների զուսպ շեշտվածությամբ: Ներքին տարածքների գեղարվեստական արտահայտչականությունն ստեղծվել է ծածկերի՝ թաղերի, թաղակիր կամարների, գմբեթարդների և դրանք կրող հենարանների պարզ, տրամաբանական ու համաչափ կառուցվածքով և համադրությամբ:

Խաչքարեր

Շուրջ 50 խաչքար է պահպանվել վանքի և շրջակա տարածքում: Պատմական արժեքով ու գեղարվեստական մշակմամբ առավել նշանավոր են Գրիգոր Տուտեորդու խաչքարը (գործ՝ Մխիթար Կազմիչի)՝ կանգնեցված 1184 թվականին, Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային պատի տակ, և ամիրայությունների դեմ մղվող պատերազմի զոհերից մեկի՝ Սարգսի գերեզմանի վրա 1215 թվականին կանգնեցված խաչքարը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու գավթի արևմտյան պատին կից:

Պահպանվել են 10-19-րդ դարերը ընդգրկող շուրջ 190 վիմագրեր[10] (կառույցների, խաչքարերի ու տապանաքարերի վրա): Դրանցից 19-ն ունեն շինարարական բնույթ (մինչև 1225 թվականը), մյուսները բովանդակում են թագավորական, իշխանական հրովարտակներ, աղոթքներ, հիշատակագրեր, վանքին նվիրատվությունների վերաբերյալ տեղեկություններ:

Լոռի բերդ

Լոռի կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրել է Դավիթ Անհողինըհավանաբար՝ 1005 — 1020 թթ.։

1065-ին Սամշվիլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո Կյուրիկե Բ-ն (1049 — 1089) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք։ Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և ուրիշ քաղաքների հետ։ XI — XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ։ Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել։
1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը։ 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին։ 1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը։ 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները։ 1562 — 1734 թթ. Լոռին՝ որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթպարսիկներին, երբեմն՝ վրացիներին։ XVIII դ. վերջին Lոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926 — 1930 թթ. ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը)։

Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձր սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը։ Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիսարևմտյան անկյունում է գտնվում բերդի միակ մուտքը։ Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ, բարձրությունը՝ 20-25 մ։ Պարսպի երկարությամբ փորվել է ջրի խանդակ։ Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել։ Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ։ Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր։ Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով։ Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար։

Օձունի տաճար

Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, պարուրված այգիների կանաչով, բազմել է Օձուն գյուղը՝ Հովհան ՕձնեցիԻմաստասեր կաթողիկոսի ծննդավայրը։

Գյուղի տարածքը հարուստ է պատմական կոթողներով՝ ամենուր հառնում են տարբեր դարաշրջաններին վերաբերող հուշարձաններ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից՝ Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա։

Օձունի տաճար

Ըստ ավանդության, Թովմաս առաքյալը եկեղեցու վայրում օծել է քահանաների ուեպիսկոպոսների։ Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ 5-րդ դարում եղել է գերանածածկ, կղմինդրեծածկասալերով եռանավ բազիլիկ, իսկ գմբեթակիր մույթերը, գմբեթն ու քարե կամարակապներն ավելացել են 6-րդ դարում։ 8-րդ դարում Հովհան Օձնեցին կղմինդրե ծածկասալերը փոխարինել է քարով։ 1888 թվականին Աբովյաններն ավելացրել ենզանգակատները։

Եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Սուրբ Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին 1291 թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար։ Եկեղեցու մոտ գտնվում է վաղ քրիստոնեական շրջանի կոթող, որը Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշարձան է։

Քոբայրի վանք

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին[4]: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։

Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցուգործունեությունը։ 13-րդ դարի սկզբներին վերածվել է որպես քաղկեդոնական։

 

Без рубрики, Մաթեմատիկա

Առաջադրանք 4

I.Տրված են 18 և 27 թվերը

1. Գտնել այդ թվերից մեծի և փոքրի տարբերության հակադիր թիվը:

1.9

2. -19

3. -9

4. 19

2. Գտեք այդ թվերի գումարը 4-ի բաժանելիս ստացված մնացորդը:

1. 3

2. 5

3. -1

4. 1

3. Գտեք այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 3

2. 54

3.9

4. 1

4. Գտեք այդ թվերի ամենփոքր ընդհանուր բազմապատիկը:

1. 54

2. 108

3. 9

4. 486

5. Քանի՞ անգամ է 6-ի բոլոր բաժանարարների գումարը մեծ 6-ից:

1. 1

2. 56

3. 2

4. 116

6. Քանի՞ պարզ թիվ կա [17; 37) միջակայքում:

1. 7

2. 4

3. 5

4. 6

7. Գտեք 8-ի բազմապատիկ ամենամեծ երկնիշ և ամենափոքր երկնիշ թվերի տարբերությունը:

1. 80

2. 78

3. 98

4. 88

8. Գտեք 210 և 462 թվերի պարզ բաժանարարների քանակը:

1. 4

2. 3

3. 2

4. 1

9. Գտեք 70-ից մեծ ամենափոքր բնական թիվը, որը 8-ի բաժանելիս ստացվում է 1 մնացորդ:

1. 81

2. 71

3. 73

4. 72

10. Ինչպե՞ս կփոխվի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 4-ով, իսկ հանելին՝ 1-ով:

1. կմեծանա 3-ով

2. կփոքրանա 3-ով

3. կփոքրանա 5-ով

4. կմեծանա 5-ով

11. Գտեք 168 և 128 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 14

2. 12

3. 64

4. 8

12. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, քանորդը՝ 7, իսկ մնացորդը՝ 4:

1. 77

2. 81

3. 80

4. 90

13. Նշված թվերից ո՞րն է բաժանվում 6-ի:

1. 28784

2. 19679

3. 25018

4. 40452

14. Նշված թվերից ընտրել այն, որն ավելի շատ բաժանարար ունի:

1. 30

2. 24

3. 20

4. 64

15. Նշվածներից ո՞ր թիվը 25-ի բաժանելիս քանորդում կստացվի 8, իսկ մնացորդում՝ 15:

1. 150

2. 200

3. 215

4. 300

16. Ո՞ր թիվն է 39, 130, 143 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը:

1. 39

2. 13

3. 3

4. 1

17. Ի՞նչ թվանշանով է վերջանում (615-512) թիվը:

1. 6

2. 4

3. 1

4. 5

18. Ո՞ր թվանշանը պետք է աջից և ձախից կցագրենք 23 թվին, որպեսզի ստացված քառանիշ թիվը մեծ լինի 6000-ից և բաժանվի 3-ի:

1. 5

2. 6

3. 7

4. 8

19. Նշվածներից ո՞րն է փոխադարձաբար պարզ թվերի զույգ:

1. 156 և 420

2. 102 և 133

3. 17 և 153

4. 24 և 235:

II. Ճի՞շտ են, թե սխա՞լ հետևյալ պնդումները:

20. Ցանկացած երկու դրական թվերի գումարի հակադարձը հավասար է այդ թվերի հակադարձների գումարին: Պատ.՝ սխալ

21. Ցանկացած անկանոն կոտորակի հակադարձը կանոնավոր կոտորակ է: Պատ.՝ ճիշտ

22. Ցանկացած երկու թվերի գումարի հակադիրը հավասար է այդ թվերի հակադիրների գումարին: Պատ.՝ճիշտ

23. Ցանկացած երկու պարզ թվերի գումարը բաղադրյալ թիվ է: Պատ.՝ճիշտ

24. Եթե բնական թիվը բաժանվում է և´ 3-ի, և´ 8-ի, ապա այն կբաժանվի նաև 24-ի: Պատ՝ ճիշտ

25. Եթե կոտորակի համարիչը և հայտարարը մեծացնենք 1-ով, ապա կոտորակը կմեծանա: Պատ.՝ ճիշտ